
Արցախյան հակամարտության կարգավորումը պահապնջում է մոտ ապագայում բանակցությունների վերսկսում: Այս մասին Մոսկվայում բարձր մակարդակով համագործակցության Խորհրդի նիստի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Gazeta-ն:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության հարցը կարևոր հարց է: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սկսել այդ հարցով բանակցությունները: Եվ ես նաև կարծում եմ, որ Ռուսաստանն այդ հարցում կարող է կարևոր դեր խաղալ»,-ասել է Էրդողանը: