
Մարտի 10-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներ 2 գործարարի սպանության գործով 4 կասկածյալի են ձերբակալել, փոխանցում է Rusarminfo-ն:
Հաղորդվում է, որ մարդասպանները գործարարների մոտից 17 միլիոն ռուբլի են գողացել: Ձերբակալվածների թվում է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից, ինչպես նաև մեկ քաղաքացի, ով աշխատում էր տղամարդկանց հետ:
ՀՀ երկու քաղաքացու մարմինները հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էին մարտի 7-ին Արմավիրում բազմահարկանի շենքի վերելակում: Հայտնի է, որ տղամարդիկ զբաղվում էին Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ առևտրով: