«Ադրբեջանը Արցախի և Հայաստանի դեմ բոլոր միջոցներով տոտալ պատերազմ է մղում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ուժեղացնում է Արցախի և Հայաստանի շրջափակումը: Ուրիշ բան չկա: Այդ ճնշումը մեծացնում է՝ դժվարացնելով բոլոր պարագաներով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, ըստ որի Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում գործող մի շարք կազմակերպությունների նկատմամբ, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանը Արցախի և Հայաստանի դեմ բոլոր միջոցներով մղում է տոտալ պատերազմ. «Ինչ հնարավոր է, որտեղ հնարավոր է, խփում է: Հայկական կողմը իր անմեղսունակ բացատրությունները՝ միջազգային իրավունքը խախտում է, էս ինչ է անում և այլն,  անիմաստ խոսակցություններ են: Սա մեր երկրի տնտեսությանը, քաղաքականությանը վնաս է տալիս, պետք է գտնել համարժեք պատասխաններ»:

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը անընդհատ խուսափում է Ադրբեջանին համարժեք պատասխան տալուց:

«Այդ նախահարձակությունը պետք է լինի, գտնել թույլ տեղերը Ադրբեջանի և խփել: Մնացածը ոչ մի արդյունք չի տալիս, ամոթ է… Լուկաշենկոն ի՞նչ արեց: Մանկական բացատրություններ են: ԱԳՆ-ն թող տեսակետներով հանդես գա, չոր հստակ տեսակետ ունենան»,-իր խոսքը եզրափակեց քաղաքագետը:




Լրահոս