Ռեյտինգային պայքարը ռինգային պայքար է հիշեցնում, կասկած է առաջանում՝ ինչո՞ւ են ամեն գնով ուզում դառնալ պատգամավոր. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլադիատորների մարտ է հիշեցնում, ամեն մեկը ժողովրդի խոսքը ճղում է՝ խորհրդարան անցնելու համար: Կասկած է առաջանում՝ ինչո՞ւ են ամեն գնով ուզում դառնալ պատգամավոր: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների և անցկացվող քարոզարշավի ընթացի մասին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ նրանց 80 տոկոսը խորհրդարան են ուզում մտնել, որպեսզի մասնակցեն պետության կողոպուտին. «Պատգամավոր լինելն ինքնին շատ հետաքրքրի բան չի, եթե մասնագիտական բան չկա: Նրանց մեջ մենք ոչ հայտնի քաղաքագետների ենք տեսնում, ոչ հայտնի իրավաբանների, ոչ էլ կենսագրությամբ մաքուր մարդկանց, մի 10-20 տոկոսն է այդպիսին»:

Քաղաքագետը խոսելով ռեյտինգային թեկնածուների մասին, մասնավորապես, նշեց. «Ռեյտինգային պայքարը ռինգային պայքար է հիշեցնում: Ամեն գնով ընկնել խորհրդարան, ինչի՞, ինչ որ հոդաբաշխ բացատրություններ են տալիս, պարզ է, որ մենակ կերակրվելու, ուրիշ ոչինչ չկա, ոչ պետություն, ոչ հայրենիք, ոչ էլ քաղաքական նպատակ: Քաղաքական զարգացման ցենզը խիստ ցածր է»:

Արփինե Թովմասյան




Լրահոս