Ինչի շուրջ համաձայնության եկան Պուտինն ու Էրդողանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: RBC-ն ներկայացրել է հանդիպման արդյունքներով ձեռքբերված համաձայնությունները:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավարտված է

«Մենք ավարտել ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, այլևս չենք ցանկանում արտաբերել «կարգավորում» բառը: Ցանկանում ենք փոխադարձ վստահություն հաստատել»,-բանակցությունների արդյունքներով Կրեմլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հաստատել է, որ բոլոր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվել են:

Պատժամիջոցների չեղարկում

Կրեմլում Էրդողանը նշել է, որ ոչ բորոլ ուղղություններով է Ռուսաստանը չեղարկվել հակաթուրքական պատժամիջոցները: «Թուրքիան ցանկանում է և ակնկալում, որ Ռուսաստանը կչեղարկի տնտեսական սահմանափակումները, որոնք դեռևս պահպանվում են»,-ասել է Էրդողանը:

Անկարան նաև ակնկալում է, որ Ռուսաստանը կվերանայի Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների վերաբերյալ որոշումը:

Համագործակցությունը Սիրիայում

Պուտինն ընդգծել է, որ առանց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության անհնար կլիներ հրադադարի ռեժիմ հաստատել Սիրիայում: Էրդողանն Իրանի դերի մասին չի հիշատակել: Նա պատմել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» օպերացիայի ընթացքի մասին, որը հնարավորություն տվեց ազատագրել 2200 քառ. կմ տարածք «Իսլամական պետության» ծայրահեղականներից: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր է ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը:

Համատեղ հիմնադրամ և այլ ծրագրեր

Ռուսաստանն ու Թուրքիան մինչ հարաբերությունների ճգնաժամը բանակցություններ էին վարում խոշոր էներգետիկ ծրագրերի շուրջ. «Ակկույա» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» գազամուղի կառուցում:

««Գազպրոմ»-ը պատրաստ է սկսել «Թուրքական հոսք»-ի երկու ճյուղերի կառուցումը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:

Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել է մինչև 1 միլիարդ դոլար կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը:




Լրահոս