
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վարդենիում ելույթ ունենալիս անդրադարձավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մուկուչյանը հայտարարել էր, թե քարոզչության ընթացքում նյութական խոստումներ տալը կամ այդ ընթացքում կատարելն անթույլատրելի է և կրկնության դեպքում հապապատասխան միջոցներ կկիրառվեն:
Այսօր Ծառուկյանը ասաց, որ Տիգրան Մուկուչյանը չի թողնում, որ ինքը շփվի ժողովրդի հետ և ասում է, թե միայն ապրիլի 2-ից հետո:
«Բայդ դա ընտրակաշառք չէ: Ես ընտրակաշառքով երբեք չեմ զբաղվել, չի կարող լինել մեկը, ով Ծառուկյանին ասի իր խնդիրները և անպատասխան մնա»: