
Արդեն հայտնել էինք, Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում: Նրա առաջին կանգառը Վարդենիս քաղաքն է: Քաղաքի Մշակույթի տան հարակից տարածքում նա հանդիպեց բնակիչների հետ, որտեղ նրան դիմավորեցին ծափողջույններով և աղուհացով:
Ելույթ ունենալիս Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց դաշինքի 15 կետերը, որոնք կիրականցնեն իշխանության գալով` առանձնացնելով հատկապես այն, որ մարդկանց մեծ մասը վարկերի տակ է և նրանց գումարները ծախվսում են բանկերի վրա:
«Եթե չես կարող անել, պետք չէ մարդկանց խաբել: Չի եղել մի դեպք, որ Ծառուկյանին դիմած լինեն և ես օգնած չլինեմ», նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: