
Քիչ առաջ ՕՐՕ դաշինքի և Ավան համայնքի հետ հանդիպման ընթացքում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հատկապես վերջին օրերին որոշ քաղաքական ուժեր սկսել են շահարկել ապրիլի 2-ի ողբերգական իրադարձությունները` քարոզարշավի մեջ ներքաշելով նաև ապրիլին զոհված զինվորների ծնողներին:
Բանախոսը հայտարարեց, որ այս գործում ակտիվ են հատկապես ՀՀԿ ներկայացնող թեկնածուները: Նկատենք, որ Ավան համայնքում է առաջադրվել ԴԱՀԿ նախկին պետ, հանրապետական Միհրան Պողոսյանը, ով նախօրեին հանդիպումներից մեկի ընթացքում երկու զոհված զինծառայողների մայրերի էր բեմ հրավիրել` վերջիններիս ծառայացնելով քարոչական նպատակներով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Արևիկ Արզոյան, Հովսեփ Հովսեփյան