ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ի կողմից մատակարարումները ժամանակին իրականացվել են, դրանք լոկ շահարկումներ են. Սեյրան Օհանյանը՝ դիզվառելիքի խնդրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմը մեր նորօրյա հերոսամարտն է, հերոսամարտ, որը բերեց նրան, որ մեր բանակի հրամանատարները, զինվորները ըմբոստ կեցվածքի մարտավարության տարբեր ձևերի ընտրությամբ կարողացան ձախողել հակառակորդի պլանները: Այդ պատերազմի ժամանակ մենք կարողացել ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի բանակը իր առջև դրված խնդիրն իրականացնի: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով դիզվառելիքի խնդիրն` վերջինս նշեց. «Խոսքը գնում է պետության կողմից այսօրվա կառավարության գործառույթների մեջ ավելի խորը կերպով վերահսկողական մնեխանիզմներ ձևավարելուն: Քառօրյա պատերազմում նյութատեխնիկական առավել ևս վառելիքաքսուկաապահովման հարցերում այդպիսի բան չի եղել: ՊՆ-ի կողմից մատակարարումները ժամանակին իրականացվել են, դրանք լոկ շահարկումներ են»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Արևիկ Արզոյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս