Ակնոց տամ, ձայն տուր. ինչ է կատարվում Արտաշատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արտաշատում քաղաքապետարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց ակնոց է բաժանում: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Քանի որ ակնոցը բաժանվում է Արտաշատի ստամատոլոգիական պոլիկլինիկայում, «Ժողովուրդ»-ը վերջինիս տնօրեն Հակոբ Յուղուրջյանից հետաքրքրվեց՝ արդյոք ակնոցի բաժանումը կապ ունի նախընտրական շրջանի հետ:

«Դա ընդամենը մեկ օր տեղի ունեցավ եւ նախընտրկան շրջանի հետ կապ չունի: Դա սովորաբար տարվա ընթացքում քաղաքապետի կողմից է բաժանվում: Այն ատամնաբուժարանի հետ կապ չունի. ինձանից ընդամենը քաղաքապետարանը խնդրել է մեկ սենյակ տրամադրել, իսկ ես էլ տվել եմ: Եկել են, բաժանել են դա ու գնացել: Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք անուն-ազգանուն չեն գրել, չեն ցուցակագրել: Տեսել եմ միայն, որ մարդիկ ակնոցը ստացել ու գնացել են»,- ասաց նա:




Լրահոս