ՀԱԿ-ից եւ ՀԺԿ-ից բացի՝ բոլորը սրիկանե՞ր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի թեկնածու Գուրգեն Ասատրյանը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի Տավուշի մարզի տարածքային այլ թեկնածուների հետ մարտի 9-ին Այրում քաղաքում նախընտրական հանդիպում է ունեցել: Այրում քաղաքի մշակույթի տան հրապարակում կայացած այդ հանդիպմանը քիչ թվով՝ մոտ 40 մարդ է մասնակցել: ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը հայտարարել է. «Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի ռեժիմը Սահմանադրությունը փոխեց, բռնաբարեց Սահմանադրությունը»:

Երիտասարդ թեկնածուն ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր են համարել, մասնավորապես նախընտրական ցուցակների առաջին համարները՝ բացի ՀԱԿ-ից եւ ՀԺԿ-ից, պաշտպանել են Սերժ Սարգսյանի կատարած սահմանադրական փոփոխությունները:

Նա հայտարարել է. «Մենք իրավունք չունենք ձայն տալու այս սրիկաներին, այս հանցագործներին: Այսօր Սերժը երես չունի, Սերժը չի կարող այս ժողովրդի մեջ կանգնի»: Գ. Ասատրյանը հավելել է. «Թալա՛ն, թալա՛ն, թալա՛ն, Սերժը, մնացածը, բոլորը թալանելու են: Ուրիշ ճանապարհ չկա: Իրենք ձեզ խաբում են, խաբելու են ու պիտի խաբեն, 18 տարի էս երկիրը մաշել են, մեր էրեխեքին տարել սահմանը, սպանել են: Էլ ի՞նչ անենք, ի՞նչ ունենք վախելու, վախելու ոչինչ չանենք»:




Լրահոս