Նիդեռլանդերում Չավուշօղլուի ինքնաթիռին թույլ չեն տվել երկիր մուտք գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդեռլանդների կառավարությունը մերժել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքը, ով մտադիր էր Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին ելույթ պետք է ունենար ցույցի ժամանակ, փոխանցում է Associated Press-ը:

Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ նման որոշումն ընդունվել է ` Ռոտերդամում թուրք նախարարի հնարավոր այցի հետ կապված «հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքների» պատճառով:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ամեն դեպքում կմեկնի Ռոտերդամ և սպառնացել պատժամիջոցներ կիրառել, եթե Նիդեռլանդները մերժի:

Նիդեռլանդների այս դիրքորոշմանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը.

«Տեսնենք, թե ինչպես են Նիդեռլանդների ինքնաթիռները Թուրքիա թռչելու: Եվ ես խոսում եմ դիվանագետների մասին, այլ ոչ թե սովորական քաղաքացիների մասին»,-հայտարարել է Էրդողանը:




Լրահոս