Ուշադիր նայեք ձեր եղունգներին: Դրանց հիմքում կա սպիտակ կիսալուսին: Այն տարբեր ձևի է լինում: Առավել արտահայտված է բթամատի վրա:
Նորմալ կիսալուսինը փակում է բթամատի 20-25 % մակերեսը: Իսկ դրա ձևի փոփոխությունը կարելի է խոսել տարբեր հիվանդությունների մասին:
Առանց կիսալուսնի եղունգներ
Սա խոսում է արյան բարձր ճնշման և սրտային հիվանդությունների մասին: Եթե դրանք չկան նույնիսկ բթամատի վրա, ապա դա նշանակում է, որ ճնշման խնդիրները լուրջ են և բժիշկի օգնության կարիք ունեն:
Բացի այդ, կիսալուսնի բացակայությունը կարող է խոսել B-12-ի պակասի մասին:
Սովորականից մեծ կիսալուսին
Խոսում է արյան ցածր ճնշման մասին:
Սխալ ձևի կիսալուսին
Հանդիպում են գեղձերի սեկրեցիայի խախտում ունեցողների մոտ:
Ինչպես նաև կարևոր է ուշադրություն դարձնել գույնի վրա: Վառ կապույտ գույնի կիսալուսինը վկայում է լյարդի աշխատանքի խախտումների մասին:
Բացի այդ, ամեն մատը կապված է տարբեր օրգանների հետ:
Բթամատը պատասխանում է գլխուղեղի համար:
Ցուցամատը կապված է թոքերի և աղիների հետ:
Միջնամատը` արյունատար համակարգի հետ:
Անանուն մատը` երիկամների և էնդոկրին համակարգի հետ:
Ճկույթը` սրտի աշխատանքի հետ: