Բրենդային հայտնի տեխնիկան, լինի դա հեռախոս, պլանշետ կամ նոութբուք, երբեմն կեղծվում է:
Իսկ երբեմն այնքան լավ է կեղծվում, որ դժվար է լինում տարբերել օրիգինալից:
Փաթեթավորումը

Ապրանքի կեղծման դեպքում տուփի դիզայնը անտեսվում է: Պաշտոնական արտադրողը մշտապես մտածում է իր ապրանքի դիզային մասին:
Ուշադրություն դարձրեք տպագրության որակի վրա. շրիֆտը պետք է ընթեռնելի լինի միանման ամեն տեղ:
Հրահանգները

Հրահանգը նույնն է, ինչ ցանկացած սարքի անձնագիրը: Այնտեղ պետք է լինի կարևոր ինֆորմացիա այն երկրի լեզվով, որտեղ այն գնվել է: Եթե հրահանգն այլ լեզվով է, ապա ձեր առջև կեղծված ապրանք է:
Նյութը

Ցանկացած նյութ` պլաստմասա, ռեզին կամ ալյումին, կարող է ինչպես ցածր, այնպես էլ բարձր որակի լինել: Հայտնի բրենդները չեն խնայում նյութի վրա:
Շրիֆտը

Լոգոն ցանկացած բրենդի դեմքն է. դրան հատուկ ուշադրություն է հատկացվում: Այն պետք է հարթ լինի, ընթեռնելի, այն դժվար է կեղծել, միանգամից աչքի է ընկնում տարբերությունը:
Լիցքավորման սարքը

Այն պետք է ադապտացված լինի միայն ձեր երկրում օգտագործելու համար:
Լարերը

Լարերի որակը կեղծման ամենավառ տարբերվող նշաններից է: Օրիգինալ լարը ամուր կմիանա սարքի, իսկ կեղծ լարը սխալ անկյուն կունենա, իսկ երկարությունը չի համընկնի միակցիչի խորության հետ:





























