
Արդեն հայտնել ենք, որ Աբովյան քաղաքում իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում ՀՅԴ-ն:
Քարոզարշավի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց ՀՅԴ-ի հիմնական նպատակները:
Լևոն Մկրտչյանի խոսքով` բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ` ՀՅԴ-ն ձեռքբերումներ ունի:
«Ցավոք սրտի, Սահմանադրության տարբերակը ընդունվեց նախագահական ձևաչափով, որը հնարավորություն չտվեց, որ ժողովուրդն իրեն զգա իր երկրի կառավարման ամբողջական մասնակից, և չզարգացավ քաղաքական մշակույթը»,- իր ելույթում ասաց Լևոն Մկրտչյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: