ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող երկաթգծի վրա երեկ հայտնաբերվել է շուրջ 100 սատկած գառ ու ոչխար: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմանում: Գնացքը բախվել է երկաթգծի վրայով անցնող ոչխարների հոտին, որի հետեւանքով ոչխարները սատկել են: Նշենք, որ ոչխարները պատկանել են Արարատի մարզի Զովաշենի գյուղի բնակիչ Ջասմ Խդոյանին: Նա մառախուղի պատճառով չի նկատել ընթացող գնացքը, լսել է գնացքի ազդանշանը եւ չի հասցրել կենդանիներին հեռացնել երկաթգծից:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը աշխատել է հատուկ թունավոր արտադրամասում (քիմիական գործարանում) եւ անցնում է կենսաթոշակի, ապա որեւէ արտոնությունից կարո՞ղ է օտգվել: Հնարավո՞ր է՝ նրա կենսաթոշակը մի փոքր ավել գումարով հաշվարկվի:

Սալիմ Խաչատրյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Ըստ քաղաքացու դիմումի՝ նա աշխատել է քիմիական գործարանում: Արտոնյալ պայմաններով քիմիական գործարանում աշխատած ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառելու որեւէ առանձնահատկություն կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված չէ, հետեւաբար այդ ժամանակահատվածների մեկ տարին աշխատանքային ստաժում հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ իր դիմումի համաձայն:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ քաղաքացիական ծառայողն արդյո՞ք պարտավոր է իր պարտականությունները կատարել, այն դեպքում, երբ ընթանում է ծառայողական քննություն:

Ստեփան Գեւորգյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից:




Լրահոս