Բաղադրությունը
2-3կգ խոզի միս (կողոսկրեր)
աղ,
սև և կարմիր պղպեղներ
չորացրած և թարմ կանաչի
500գր գլուխ սոխ
500գր կարտոֆիլ:
Պատրաստման եղանակները
Վերցնել խոզի մսի հատկապես կողոսկրերը, որովհետև կողոսկրերով ամենահամեղ խորովածն է պատրաստվում, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, վրան ավելացնել չորացրած կանաչեղենը, օղակաձև կտրատված սոխը և միսը դնել խորը կաթսայի մեջ, փականով փակել և դնել սառնարանում 1 օր, որպեսզի համեմունքների համը տարածվի: Մեկ օր հետո, կարտոֆիլի մաքրել, կլոր կտրել, աղ անել, մսի հետ շարել շամփուրներին:
Թոնիրը վառել, թողնել, որ կրակը հանգչի, որպեսզի մնա միայն կարմիր ածուխը, ապա շամփուրըները կախել թոնիրում և թոնրի բերանը փակել, իսկ փակիչի վրա շորեր գցել, որպեսզի թոնրի տաքությունը դուրս չգա, խորովածն էլ հյութեղ լինի և անպայման այդ շորերը թրջել, որպեսզի շորերը չայրվեն: Խորովածը խորովել 20-25 րոպե, ապա հանել թոնից և լցնել լավաշի վրա, իսկ խորոված մսի վրա լցնել օղերով կտրատված գլուխ սոխ և թարմ մանրացված կանաչի: Ըստ ցանկության կարող եք նաև սմբուկ, բիբար և լոլիկ խորովել: Շատ համեղ է ստացվում: Բարի Ախորժակ: