«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի գլխավորությամբ այցելել են Արմավիրի մարզ։ Այսօր հանդիպումներ են նախատեսվում Գրիբոյեդովի, Ջրառատի, Արմավիրի, Էջմիածնի, Եղվարդի, Զովունու բնակիչների հետ։ Ջրառատ և Գրիբոյեդով համայնքներից հետո նրանք այցելել են Արմավիր քաղաք:
Արմեն Մարտիրոսյանըելույթ ունենալով նշեց, որ բացի 3–4 բնագավառից՝ որևէ ոլորտում այդ կուսակցությունն «առաջընթաց» չի ունեցել.
«Այդ չակերտավոր առաջընթացն էլ եղել է արտագաղթի ծավալներով։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին պաշտոնապես 350.000 արտագաղթող է եղել, աղքատությունը 34 տոկոսի է հասել, իսկ եթե կենսապահովման նզավագույն զամբյուղով հաշվենք, ապա՝ 70 տոկոսից ավելի, արտաքին պարտքը 6 մլրդ–ի է հասել 1.8 մրդ–ից, և վերջապես Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին խիստ ավելացավ քաղբանտարկյալների թիվը», – նշեց նա։
Արմավիրցիներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախկին նախարար, դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը նշեց. «Իմ ղեկավարության ընթացքում բանակում բազմաթիվ դրական երևույթներ են կատարվել՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև արդարության ամրապնդում: Իմ ղեկավարության ժամանակ, 2008թ. սկսած, անցկացվել են պետության մասշտաբով զորավարժություններ ոչ միայն բանակի, այլ նաև մնացած պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների հետ՝ մեր ընդհանուր պատրաստությունը ագրեսիայի դեմ բարձրացնելու համար: Հատկապես ուշադրությունը մեր մարտական ընկերների նկատմամբ բերել է նրան, որ մենք նրանց հետ կապված հատուկ ծրագիր ենք մշակել՝ ուշադիր լինել նրանց, աշխատատեղեր ստեղծել նրանց համար, հասարակության մեջ բարձրացնել նրանց դերն ու նշանակությունը, ինչպես նաև մի քանի սոցիալական խնդիրներ լուծել:»
Իսկ Վարդան Օսկանյանը, դիմելով արմավիրցիներին, նշել է՝ դաշինքի անդամները կարող էին ընտրել խաղաղ, հանգիստ կյանքը, բայց տարիներով կուտակված փորձը հարկավոր է վերադարձնել ժողովրդին, և դաշինքի անդամները զգում են, որ կարող են բան փոխել:
Մանրամասները՝ տեսանյութում