Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այսօր այցելել է Արարատի մարզ: Ելույթ ունենալով, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ այս մարզում ՀՀԿ-ականներն իրար փոր են թափում:
«Այս ընտրակարգը մի քիչ աննորմալ ընտրակարգ է: Ձեր մարզում ասենք մենակ տասը հոգի պետք է մրցեն մենակ մի կուսակցությունից: Մի աննորմալ համակարգ բերեցին, որը մեկ անգամ կօգտագործեն ու կհանեն», – նշեց նա:
Մանուկյանը նշեց, որ այս մեխանիզմը հենց ՀՀԿ-ին է խանգարելու և իրենք փորձեցին օգտվել այդ մեխանիզմից: «Մեր տակտիկան հետևյալն է. մենք ընտրել ենք թեկնածուներ, որոնք բոլորը միշտ իրար կողքի կանգնած են: Բոլորն էլ ասում են՝ ում ուզում ես ընտրիօ, ձայնը գնում է Կոնգրեսին: ՀՀԿ-ն ու մնացածներն իրար փոր են թափում: Մեր տարբերությունը հատևյալն է. մենք բոլորս մի թիմ ենք», – հավելեց նա:
Մանուկյանի խոսքով, իրենց ցուցակում ամենաշատն ազատամարտիկներն են: «Խաղաղության գինը գիտեն կռված տղերքը: Նրանք, ովքեր Ադրբեջանին ծնկի են բերել գալիս, ասում են, որ խաղաղություն է պետք հաստատել», – հավելեց նա: