Այսօր «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի այլ թեկնածուներ հանդիպել են ընտրողների հետ: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց.
«ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկարատև և կոռուպցիոն գործունեության արդյունքում Հայաստանում ստեղծել են հուսահատության ճահիճ և հիմա փորձում են վարչական լծակների, փողի գործադրմամբ, բարոյահոգեբանական ճնշումների մեթոդով ավելի խորացնել այդ ճահիճը՝ իրենց գործունեությունը բարեհաջող շարունակելու համար»,- հայտարարեց նա:
Նա նաև հավելեց, որ այդ ճահճից ելք կա և մարդիկ կարող են օգտվել այդ հնարավորությունից՝ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով: «Ապրիլի 2-ին գնացեք ընտրատեղամասեր և քվեարկեք ԵԼՔ դաշինքի օգտին՝ ընտրելով 1 քվեաթերթիկը: Մի հուսահատվեք. որովհետև ԵԼՔ կա»: