
Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններով։ «Mundo Deportivo»-ն հայտնում է, որ բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Մադրիդցիները պատրաստ են անգլիականառաջարկել հարձակվող Ալվարո Մորատային և գումարային փոխհատուցում: Ազարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո, իսկ Մորատայինը` 40: