2016թ. Սիրիայում ավելի քան 650 երեխա է զոհել. ՅՈՒՆԻՍԵՖ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը զեկույց է ներկայացրել, որի համաձայն՝ 2016թ. Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են զոհվել, փոխանցում է BBC-ն:

Անցած տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 650 երեխա:

Զեկույցում նշվում է, որ ևս հարյուրավոր անչափահասներ մահացել են հիվանդություններից, որոնցից կարելի էր բուժվել միայն անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում:

Բացի այդ, հաղորդվում է, որ առնվազն 338 հարձակում է կատարվել հիվանդանոցների և բուժանձնակազմի վրա: Միջազգային կազմակերպության տվյալներով՝ անցած տարի 851 երեխա ստիպված է եղել մասնակցել ռազմական գործողություններին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հրապարակվել է Սիրիայում ռազմական կոնֆլիկտի սկզբի 6-ամյակի նախաշեմին:




Լրահոս