Ռուսաստանում քննարկվում է ԽՍՀՄ-ում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական քաղաքացիության ստացման նոր սկզբունքը կքննարկվի ՌԴ Պետդումայում, փոխանցում է TVZvezda-ն: Համապատասխան օրինագիծը ներկայացրել են Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինն ու Նատալյա Պոկլոնսկայան: Այն տեղակայված է «Եդինայա Ռոսիա»-ի կայքում:

Զատուլինն ու Պոկլոնսկայան առաջարկում են Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել հետխորհրդային տարածքում ծնվածներին, ովքեր տիրապետում են ռուսերենին:

«Հիմնական չափորոշիչներն են ռուսերենի տիրապետումը, ինչպես նաև Սովետական Միության և Ռուսական կայսրության տարածքների հետ հիմնական կապը»,- ասել է Պետդումայի՝ ազգությունների հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Ռուսլան Բալբեկը:

Հաղորդվում է, որ ազգությունների հարցերով կոմիտեն արդեն իր դրական եզրակացությունն է տվել:

Օրինագիծը մշակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով:




Լրահոս