Մարտի 10-ին Լիտվայի դեսպան Ն.Գ. պրն. Էրիկաս Պետրիկասը մեկնարկել է լիտվացի վավերագրական լուսանկարիչ Անտանաս Սուտկուսի «Ժան-Պոլ Սարտրը եւ Սիմոնա դը Բովուարը Կուրշյան ծանծաղուտի ավազաթմբերում» ֆոտո ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ ապրիլի 15 Երեւանի հայտնի ֆոտո ցուցասրահ «Միրզոյան գրադարան»-ում: Սա Լիտվայի դեսպանության արդեն չորրորդ մասնակցությունն է Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում:
Լուսանկարները արվել են 1965թ.-ի ամռանը, երբ ֆրանսիացի փիլիսոփա եւ նովելիստ Ժան-Պոլ Սարտրը եւ ֆրանսիացի գրող, ինտելեկտուալ, սոցիալական տեսաբան Սիմոնա դը Բովուարը այցելեցին Լիտվա՝ Կուրշյան ծանծաղուտ:
Մանրամասները՝ տեսանյութում: