
Իրանի զինված ուժերը շաբաթ օրը ցուցադրել են սեփական արտադրության «Karrar» նորագույն տանկերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը:
Այն ստեղծվել է ռուսական Տ-90 տանկի նմանությամբ:
«Տանկը կարող է մրցակցել աշխարհում առաջատար տանկերի հետ իր հզորությամբ, ճշգրտությամբ և և շարժունակությամբ, ինչպես նաև մարտի դաշտում հուսալիությամբ»,-ցուցադրության ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը:
Նա նշել է, որ տանկը կարող է ճշգրտությամբ արձակված հրթիռները նշանակետին հասցնել, ինչպես նաև հաղթահարել գետեր և նույնիսկ ջրի վրայով տեղաշարժվել: