
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին առաջադրվել է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավարի պաշտոնում, փոխանցում է haqqin.az-ը: Նոր թեկնածուի ընտրությունները կկայանան 2017թ. աշնանը:
Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան:
Մինչև ապրիլի 1-ը կազմակերպությունը կհայտնի մյուս թեկնածուների անունները: Փոլադ Բյուլբյուլօղլին զբաղեցնում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը 2006թ.-ից: