
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ՊՍԺ պատասխան խաղի (6:1) գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը հետագայում ևս կշարունակի սպասարկել ամենահեղինակավոր մրցաշարի հանդիպումները:
Մինչ այդ նշվում էր, որ ՈւԵՖԱ-ն գոհ չի մնացել 38-ամյա գերմանացի մրցավարի աշխատանքից և կարող է զրկել նրան ՉԼ-ի խաղերը սպասարկելու հնարավորությունից: Սակայն այդպիսի որոշում չի կայացվել: Աղբյուրը հայտնում է, որ «Բարսելոնա»-ի և ՊՍԺ-ի միջև խաղն ավարտվել է եզրափակիչ սուլիչով, ոչ ավելին: