2012 թվականի սեպտեմբերի 8-ին ապամոնտաժելու նպատակով պայթեցվեց Երևանի կրկեսի շենքը:
Դրանից մի քանի ամիս առաջ ապամոնտաժելու նպատակով փայթեցվել էր կրկեսի շենքի գմբեթը: Կրկեսի շենքի վերակառուցմամբ զբաղվում է «Տաշիր գրուպ» ընկերությունը:
Մասնագետները ժամանակին վստահեցնում էին, թե Կրկեսի վերակառուցման նախագիծը նոր շենքի կառուցումից ավելի ծախսատար կլինի: Սակայն ներդրողը հին շենքը պահպանելու հստակ որոշում է կայացրել, քանի որ այն քաղաքի միջավայրի մասն է հանդիսանում:
«Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն ամիսներ առաջ հայտարարել էր, թե նոր կրկեսը ժամանակակից պայմաններին համապատասխանելու է, և եթե առաջ չէին կարողանում օդային տեսարաններ բեմադրել, կրկեսը սառույցի վրա և այլն, հիմա արդեն կարող են դա անել: Նրա խոսքով՝ կրկեսը կունենա ութ հարկ, դահլիճում կլինի ոչ թե նախկինի նման 1563 տեղ, այլ կլինի 2500 տեղ:
Եվ այսօր արդեն կարող ենք փաստել, որ կրկեսի արտաքին տեսքի վրա կատարվող աշխատանքը կարճ ժամանակ անց կմոտենա ավարտին. այս պահին ամարացվում են ապակիները:
Ի դեպ, Սոս Պետրոսյանը հայտնել էր նաև, որ կրկեսի բացումը տեղի կունենա այս տարի՝ մինչև հոկտեմբեր:
Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում: Այն փայտից էր եւ նախատեսված էր 800 հանդիսատեսի համար: Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը: Ներկայիս շենքի հեղինակն է Վաղարշակ Բելուբեկյանը: