«Մի հատ սաղ տեղ վրան չկա». ապրիլյան պատերազմին մասնակցած ազատամարտիկն օգնության կարիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, վեց երեխաների հայր  45-ամյա Զոհրապ Իսպիրյանն այսօր կանգնած է լրջագույն  առողջապահական և սոցիալական խնդիրների առջև: Զոհրապն իր 6 երեխաների և կնոջ հետ ապրում է վարձակալված բնակարարում:

Նշենք, որ նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Ստանում է ընդամենը 19.900 դրամ հաշմանդամության թոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Զոհրապի մայրը՝ տիկին Գայանեն, պատմեց, որ այս պահին գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ. «Կռվել է Ղարաբաղում, եղել է հետախույզ, այնտեղից  վերադարձել է շաքարային դիաբետով, կանտուզիա էր տարել, ապա  գնալով վիճակն ավելի  ծանրացավ: Շաքարային դիաբետից տվեց գանգրենա»:

Նվիրյալ ազատամարտիկը, թեև առողջական լուրջ խնդիրներին,  զենքը ձեռքին կռվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից զինծառայողների հետ՝ քաջալերելով նրանց:

«Ապրիլյան պատերազմից որ եկավ, արդեն մի ոտքի մատը անբուտացիա էր արված: Վիրակապը վրան էր գնացել…: Վերադառնալուց հետո անմիջապես հոսպիտալացվեց և ձեռքի մատը հեռացրին: Այս պահին գտնվում է հիվանդանոցում: Ամբուտացիա է կատարվել, ոտքի և ձեռքի մատը: Հիմա էլ մյուս ձեռքի մատը պետք է հեռացնեն: Բժիշկները խորհուրդ են տալիս արտերկրում բուժման կուրսեր անցնի, բայց դրա համար գումար է պետք: Երկրից դուրս գալն է նրա միակ բուժումը: Այստեղ հիմա միայն կանխարգելող դեղեր են տալիս, մինչև դուրս գա: Այս պահին վտանգ կա, որ կարող է ոտնաթաթից զրկվի»,-ասաց ազատամարտիկի մայրը:

Ազատամարտիկի մոր խոսքով՝ Զոհրապի մեծ տղան ծառայում է Արցախի հանրապետությունում:

Իսպիրյանների ընտանիքը բարի ու սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունի. «Մի հատ սաղ տեղ վրան չկա: Ոչ մեկը տնից չի աշխատում: Մենակ ուզում եմ որդուս կյանքը փրկեմ»,-ասաց նրա մայրը:

Լիդա Եղիազարյան

Գայանե Մանուկյանի հաշվեհամարը ստորև
Ինեկոբանկ
AMD 2050854702891001
USD 2050854702891020
EUR 2050854702891040
RUB 2050854702891041




Լրահոս