Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին Drone Killer համակարգ է մատակարարել, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար, գրում է haqqin.az-ը:
Նշվում է, որ տվյալ գործարքն Harp Arge ընկերության առաջին փորձն է Ադրբեջանում իր ռազմական համակարգի մատակարարման հարցով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ համակարգը հաջող փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: