
Ավանի վարչական շրջանի մշակույթի տանը վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունենում բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Վազգեն Կարախանյանը:
Վարչապետը ելույթ ունեցավ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
«Իրականում ծրագիրը բավական ամբիցիոզ է, բայց և իրատեսական: Ի սկզբանե ասել ենք այնպիսի բան առաջարկել, որի տակից կարող ենք դուրս գալ: Մենք բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության բարձրացման կարիք»,-նշեց վարչապետը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: