Այսօր Վանաձոր քաղաքի Տիգրան մեծ 77 շենքի ներսում պայթյուն է տեղի ունեցել:
ArmLur.am-ի Լոռու թղթակիցը տեղից հայտնում է, որ ժամը 19:30-ի սահմաններում 911 ահազանգ է ստացել, որ շենքի շքամուտքում պայթյուն է գրանցվել՝ վնասելով շենքի ապակիները:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով քննիչներ, իրավաբաններ, փորձագետներ, որոնց կանչով դեպքի վայր են ժամանել նաև ՊՆ N զորամասի սակրավորները:
Չնայած սակրավորների կողմից որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, սակայն միանշանակ է, որ տեղի ունեցածը պայթյուն է, որը սակայն ոչ կուտակված գազի հետևանքով է, ոչ էլեկտրալարերի:
Այս պահի դրությամբ շենք մուտքն ու ելքն արգելված է:
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ առաջիկայում:
Էդվարդ Արզումանյան
Լոռի