Բացառում և դատապարտում ենք կաշառք տալը, դա օրենսդրությամբ անթույլատրելի է: Լրագրողների հետ զրույցում այն հարցին` բացառում եք, որ հանրապետականները կարող են կաշառք բաժանել, այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Իսկա այն հարցին, թե ինչպես եք վերաբերում, որ ձեր կուսակիցները կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ զինվորների մայրերի են բերում քարոզչության, նշեց, որ ոչ մեկին զոռով չեն բերում և շնորհակալություն հայտնել չեն տալիս:
Դիտարկմանը, որ դուք ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում եք, արդյոք նշանակում է, որ արդեն ավագանու ցուցակը գլխավորելու առաջարկ եք ստացել, քաղաքապետը նշեց, որ դեռ վաղ է այդ ամսին խոսել, ընտրություններից հետո պարզ կլինի:
Իսկ հարցին, թե ցանկանում է շարունակել իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում, վերջինս հստակ պատասխան չտվեց, սակայն նշեց, որ դեռ կիսատ գործեր ունի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովահննիսյան, Հովսեփ Հովսեփյան