Ավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ լրագրողների խնդրանքով վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց Ջրառատում երեկ տեղի ունեցած դեպքի մասին, սակայն նշեց, որ ծանոթ չէ, թե ինչ է եղել:
Հիշեցնենք, որ երեկ Ջրառատում վիճաբանություն է եղել Լեռնիկ Երանոսյանի և ՕՐՕ-ի համակրի միջև, և Երանոսյանը նույնիսկ իր ատրճանակից մեկ կրակոց է արձակել:
Այս դեպքի առնչությամբ վարչապետը նշեց. «Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին և հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսևացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում»: Հարցին՝ կփորձեք հասկանալ, նա դրական պատասխան տվեց: