Ինչո՞ւ Միհրան Պողոսյանը ներկա չէր Ավանի հանդիպմանը. արգելե՞լ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ավանի Մշակույթի տանը հանդիպում ունեցավ ընտրողների հետ:  Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրա աներորդին`թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Վազգեն Կարախանյանը և այլք:

Եվ չնայած, Ավան համայնքն այլևս չի հանդիսանում առանձին ընտրատարածք, այլ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքների հետ միասին ներառված է թիվ 1 ընտրատարածքում, սակայն այսօրվա հանդիպմանը ներկա չէր Միհրան Պողոսյանը, ով ևս վարկանիշային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված է նույն թիվ 1 ընտրատարածքում: Տեղեկություններ այն մասին, որ Միհրան Պողոսյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, տարածվել էին դեռ վաղուց և չնայած հերքումներին, դրանք չեն դադարում:

Այսօր էլ լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե ինքը սատարում է բոլորին, այլ ոչ թե միայն  Ռոբերտ Սարգսյանին, սակայն փաստը մնում է փաստ, որ Միհրան Պողոսյանն այսօրվա հանդիպմանը ներկա չէր: Չի բացառվում, որ նրան նույնիսկ չեն թողել ներկա գտնվել հանդիպմանը և ավելին`  ասել, որ նա քարոզարշավ անի մյուս երկու համայնքներում և Ավանի տարածք չմտնի:

Վերջում համեմատության համար նշենք, որ, օրինակ, վարչապետի`  Արմավիր այցի ժամանակ  հանդիպումներին ներկա էին լինում  բոլոր վարկանիշային թեկնածուները, այլ ոչ թե միայն մեկը:




Լրահոս