
Անգլիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Խաղն ավարտվեց «ազնվականների» նվազագույն հաղթանակով: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն:
Առաջին խաղակեսում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Անդեր Էրերան երկու դեղին քարտ ստանալով հեռացվեց խաղադաշտից` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին ծանր վիճակում թողնելով: Մարտավարության փոփոխության պատճառով 35-րդ րոպեին փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով, «Չելսին» հաղթանակի շնորհիվ շարունակեց պայքարն Անգլիայի Գավաթի խաղարկությունում: Հավելենք, որ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում կլինեն «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Տոտենհեմը»:
«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1:0