Թուրքիայի կառավարությունը որոշել է Անկարայում Նիդեռլանդների դեսպանին թույլ չտալ վերադառնալ Թուրքիա արձակուրդից հետո: Այս մասին, ինչպես հայտնում է Life.ru-ն, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նրա խոսքով՝ որոշումը կգործի այնքան ժամանակ, մինչև Հաագայից ներողություն չհետևի:
Եվս մեկ որոշում կապված է դիվանագիտական մակարդակի հետ: Քուրթուլմուշի խոսքով՝ Թուրքիան մտադիր է արգելել հոլանդացի դիվանագետների մուտքը հանրապետություն:
Ավելի վաղ Թուրքիան խոստացել է անպատասխան չթողնել Նիդեռլանդներ Չավուշօղլուի մուտքի արգելքը: