
Մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի և 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի ավտոմեքենաները։ Ավտովթարի հետևանքով երկու վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տողափոխվել էին ՀՀ ՊՆ N Բերդի զինվորական հոսպիտալ:
Թե այս պահին ինչ վիճակում են վարորդները ArmLur.am-ը փորձեց պարզել Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանիից: Վերջինիս տվյալներով երկու տուժածների վիճակը լավ է, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ shamshyan.com -ի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։