Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ԵԼՔ դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե չի վստահում սոցիոլոգիական հետազոտություններին, քանի որ, եթե հավատան դրանց, ապա պետք է հրաժարվեն պայքարից ու գնան տուն:
Հարցին` ի վերջո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կհամաձայնի՞ հրապարակային բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց.
«Չգիտեմ` Աշոտյանը կգա՞ բանավեճի, թե՞ ոչ, դա նրա պրոբլեմն է: Բայց երբ ԿԳ նախարար եղած ժամանակ նա հայտարարեց` Ծառուկյանը պետք է պատասխան տա, գենետիկական սխալ է, որ իր ծնողները նման ժառանգ են ունեցել: Բայց ո՞նց կարող է կրթության և գիտության նախարարը նման բան ասել: Եթե իմ թոռնիկը դպրոց գնալուց լիներ, ու Աշոտյանը նախարար լիներ, ես ավելի լավ է` չուղարկեի նրան դպրոց»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: