
Միջազգային խմբի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գեն, որը երիտասարդների շրջանում (մինչև 35 տարեկան) անսպասելի մահվան պատճառ է հանդիսանում:
Հետազոտությունների արդյունքներով եզրակացություն է արվել, որ CDH2 գենով պայմանավորված գենետիկ հիվանդությունը հանգեցնում է մահվանը:
Խնդիրը հետազոտվել է 15 տարվա ընթացքում 3 երկրների գիտնականների խմբի կողմից:
Բացահայտումը ակտուալ է դառնում այն մարդկանց համար, ում հարազատները մահացել են սրտի անսպասելի կանգից: Հետազոտությունները ցույց են տվել CDH2-ի մուտացիայով պայմանավորված հիվանդության ժառանգական բնույթը:
Միայն Կանադայում տարեկան մոտ 40 հազար մարդ է մահանում սրտի անսպասելի կանգից: Մինչև 35 տարեկան մարդկանց մոտ սրտի կանգը պայմանավորված է հենց ժառանգական գործոնով: