Ալիևը Ֆրանսիայում տեղական ընկերություններին կոչ է արել խուսափել Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայում MEDEF բիզնես-խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ֆրանսիական ընկերություններին, փոխանցում է Trend-ը:

Նրա խոսքով՝որոշ ընկերություններ «անօրինական գործունեություն» են ծավալում Լեռնային Ղարաբաղում:

Նա իր անհանգստությունն է հայտնել՝ կապված ԼՂ-ում որոշ եվրոպական, այդ թվում ֆրանսիական ընկերությունների գործունեության հետ: Ալիևն «անընդունելի» է համարել նման գործունեությունը՝ նշելով, որ այդպիսով «խախտվում են միջազգային նորմերը»:

«Ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել՝ զերծ մնալ այդ գործունեությունից»,-ասել է Ալիևը:




Լրահոս