
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մեկ տարվա աշխատավարձը կնվիրաբերի բարեգործությանը: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն, ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
ԱՄՆ նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար:
Թրամփն իր քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ չի պլանավորում աշխատավարձ ստանալ՝ բացառությամբ օրենքով սահմանված 1 դոլարից:
Ավելի վաղ նրան քննադատել էին այն բանի համար, որ նա գրեթե ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը բիզնեսում երկարատև կարիերայի ընթացքում:
2016թ. Forbes ամսագրի վարկանիշային ցուցակում Թրամփի կարողությունը գնատավել էր 3,7 միլիարդ դոլար: