
Եվրոպայի Խորհրդի տարեկան զեկույցի համաձայն՝ Հայաստանը առաջատար է Խորհրդի անդամ երկրների շրջանում բանտային մահացության մակարդակով:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում 10 հազար բանտարկյալներից 95-ը մահանում է անազատության պայմաններում: Այդ ցուցանիշը երեք անգամ գերազանցում է Եվրոպայում միջին ցուցանիշը:
Բանտերում մահացության մակարդակով երկորդ երկիրը Ռուսաստանն է, որտեղ ցուցանիշը կազմել է 61՝ 10 հազար բանտարկյալներից:
ԵԽ զեկույցը պատրաստվել է Լոզանի համալսարանի կողմից:
Զեկույցը հիմնված է 2014 և 2015թթ. տվյալների վերլուծության վրա: