Գագիկ Ծառուկյանի և Կարեն Կարապետյանի առավելությունն ակնհայտ է. Գուրգեն Եղիազարյանը՝ նախընտրական գործընթացների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացի և այլնի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո′ն Եղիազարյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը և ներկա քաղաքական եռուզեռը:

-Ընտրության ֆավորիտը միանշանակ կլինի Գագիկ Ծառուկյանը և Կարեն Կարապետյանը, որը այս ընտրություններում շեշտակի փոխեց ՀՀԿ-ի կարգավիճակը: Եւ կարևորագույն բան եմ համարում ներքաղաքական կյանքի համար, որպեսզի հայտնի ուժերը իրար դեմ չհանեն Կարեն Կարապետյանին և «Ծառուկյան» դաշինքին: Ամեն ինչ անելու են, որ այդպես լինի: Կարևոր է հետընտրական գործընթացները: Մենք կանգնած ենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մարտահրավերների առջև:

-Որո՞նք են դրանք:

-Արցախի կարգավիճակը, ինչը շտապում են հայտնել արևմտյան տերությունները: Եթե դատենք Սերժ Սարգսյանի վերջին կարկառուն հայտարարությունն Արցախում, որ նա օրը ցերեկով արեց, թե Արցախում վատ են ապրելու և պատերազմ է սպասվելու, այդ գուշակությունը ոչ մեկի պետք չէր, միայն աշխատեց ի վնաս Արցախի: Դա առանձին թեմա է, բավականին լայն, թե ինչպես կարող է մարդը, որ ղեկավարում է մեր երկիրը, նման հայտարարություն անել: Ընդհանրապես խուճապի մատնելն արգելվում է:

Արդեն պարզ երևում է, որ ընտրությունները չեն անցնելու այնպես, ինչպես օրինակ Իսրայելում: Իսրայելում ինչպե՞ս են անցնում ընտրությունները: Իսրայելում մեկ ձայնի տարբերությամբ կարող է պարտվածը շնորհավորել մեկ ձայնով առավելություն ստացածին: Իսկ մեզ մոտ նույնիսկ չեն կարող հարյուր հազարավոր ձայների տարբերությամբ նման բան անել, որովհետև այդ հարյուր հազարավոր ձայները ի վերջո ձեռք են բերում հիմնականում զարտուղի և այլ ճանապարհներով: Եւ բնական է, կլինեն նաև հետընտրական գործընթացներ:

-Իսկ ո՞րն է այս վիճակից դուրս գալու ելքը:

-Ըստ ակադեմիկոս դասականի այս «քոսոտ» երկրում Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, որպեսզի երկրի բնական զարգացման գործընթացները իրավասու լինի Կարեն Կարապետյանին, որպեսզի զերծ մնանք հետագա դավադրություններից: Այդ դեպքում հույս ունեմ, որ «Ծառուկյան» դաշինքը, մնացած ուժերը կմիանան և համատեղ ուժերով երկիրը կհանենք այդ վիճակից, քանզի Գագիկ Ծառուկյանի և կոնկրետ Կարեն Կարապետյանի առավելությունն ակնհայտ է:

Իսկ ինչո՞վ է ակնհայտ Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի առավելությունը:

-Հայտնի դեպքերից հետո, երբ փորձ կատարվեց Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնել, հանդիպումներին տեսեք ինչ է կատարվում: Բնական է, եթե ՍերԺ Սարգսյանը մեկի հասցեին վատ է խոսելՙ ժողովուրդը կունենա ճիշտ հակառակ արձագանքը: Դիտեք ինչ է կատարվում Կարեն Կարապետյանի շուրջը, տեսեք մարդիկ ինչպես են դիմավորում: Ժողովրդի հետ լինելով անփորձ հանրահավաքային այդ հանդիպումներին, տեսեք ինչ ցնծությամբ են մարդիկ նրան ընդունում:

-Պարո′ն Եղիազարյան, «Գելափ Ինթերնեյշնլ»-ի Հայաստանի ներկայացուցչության հարցումների ադյունքներով այս ընտրապայքարում առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, երկրորդը՝ ՀՀԿ-ն: Փաստորեն Դուք եւս այդ կարծիքին եք:

-Այդ Գելափ-մելափներին չեմ կարող հավատալ, որովհետև տառապանքս փորձ ունի: Պարբերաբար այդ Գելափները գալիս են փող աշխատելու, եւ մնում ենք նրանում, ինչումՙ որ կանք: Գիտենք Գելափն իրենից ինչ է ներրկայացնում: Նույնիսկ այդ Գելափին չի ճանաչում: Մի մոռացեք, որ ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններում Գելափը 100 տոկոսանոց առավելությունը տվել էր Քլինթոնին: Նա էլ հավատալով սրան նույնիսկ հրավառություն էր պատվիրել: Տեսաք ինչով ավարտվեց, ավարտվեց Թրամփի հաղթանակով: Այնպես որ այդ բաներին ես լուրջ չեմ վերաբերվում:

-Իսկ մյուս քաղաքական ուժերի շանսերը ինչպե՞ս եք գնահատում:

-Այնտեղ բավականին քիչ տոկոս է մնում, շատ դժվար է ասել: Ինձ համար հասկանալի է, որ այդ ուժերի մեջ տոկոսները նախ և առաջ պայմանավորված է սկզբունքորեն՝ թիմում հավաքված մարդկանցով և գումարով, ես չեմ տեսնում այնտեղ միավորներ, որոնք լուրջ տեղ ունեն: Եթե խոսեմ, թե ով ինչի համար է գնում Ազգային ժողով, շատ երկար պատմություն է և ցավոք սրտի չեմ կարող թղթի վրա դա ապացուցել, որ այս մարդը ստորագույնս ամեն ինչ արել է ընդդիմադիրի դիմակ հագնել, որպեսզի Սերժ Սարգսյանի համար մտնի Ազգային ժողով:

Ամեն տեղ էլ ակնառու դեմքեր կան, որոնք տվյալ միավորին ետ են տանում: Եթե ՀՀԿ-ի մոտ առաջին համարը Վիգեն Սարգսյանն է, ապա «Ծառուկյան» դաշինքի մոտ՝ Իշխան Զաքարյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս