Նոր Մոսկվայում Ֆրանցուզ մականունով «օրենքով գողի» մահվան փաստով ստուգումներ են անցկացվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահացածի մարմինը բարձրությունից ընկմանը բնորոշ վնասվածքներով հայտնաբերվել է բնակելի տան շքամուտքի առջև:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ բռնության նշաններ մարմնի վրա չեն հայտնաբերվել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ «օրենքով գողը» հաշվառված էր հոգենյարդաբանական կլինիկայում: