ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր օրը-ցերեկով հերթական բախումն է տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի աջակիցների և ՀՀԿ թիմակիցների միջև:
Արդյունքում տուժել է երեք քաղաքացի` Արայիկ, Մելիք և Հակոբ Մելքոնյանները, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
ArmLur.am-ը ջրառատցիներից փորձեց հասկանալ` արդյոք կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի:
Մեր զրուցակիցներից մեկի խոսքով` գյուղապետ Սամվել Գալստյանը, ով փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է, տարաձայնություններ է ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրին՝ նախորդ ՏԻՄ ընտրություններին նույն գյուղում իր թեկնածությունն առաջադրած Մելիք Մելքոնյանի (Ապո) հետ դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Ու ըստ գյուղում շրջանառված տեղեկությունների` կատարվածի նախապատմությունն այդ ժամանակվանից է գալիս:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան