Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15–ը սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է, որն ընդունված է նշել Կոնգրեսում 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ելույթի տարելիցին։

Նախագահի ելույթում ձևակերպվել էին սպառողի 4 հիմնական իրավունքները՝ անվտանգության, տեղեկատվության, ընտրության և լսված լինելու։ Հետագայում դրանց գումարվել է ևս 4–ը՝ վնասի փոխհատուցման, սպառողական կրթության, հիմնական պահանջների բավարարման և առողջ միջավայրի իրավունքները։

Առաջին անգամ այդ օրը նշվել է 1983թ. մարտի 15–ին, երբ այն տոների միջազգային օրացույցում ամրագրվել է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։




Լրահոս