ՖՈՏՈ. Հրաժարվե՛ք գիշերազգեստներից. ինչու է օգտակար մերկ քնելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քունը համարվում է մեր կյանքի անբաժանելի մասը: Այն օրգանիզմին տալիս է էներգիա , նպաստում է հիանալի տրամադրությանը և շատ լավ է անդրադառնում մեր արտաքինի վրա: Սակայն նույնիսկ քնել պետք է ճիշտ ձև կարողանալ:

Բացի նրանից, որ քնելուն պետք է տրամադրել յոթից ութ ժամ, պետք է հրաժարվել ցանկացած տեսակի գիշերազգեստներից: Այն ձեր օրգանիզմին ոչ միայն շնչելու հնարավորություն է տալիս, այլ նաև ունի այլ ֆիզիկական և հոգեկան առումով դրական կողմեր:

Մերկ քնելն օգնում է վնասակար բակտերիաներից պաշտպանվելուն: Պետք է նկատել, որ քրտինքը մարմնին ավելի շուտ կչորանա, քան, օրինակ, գիշերազգեստին:

Գիտնականները պարզել են,  որ մերկ մարդիկ ավելի ամուր են քնում, քան նրանք, ովքեր հագուստով են: Հագուստը խախտում է մարդու մարմնի բնականոն ջերմաստիճանը և դրա պատճառով մարդիկ հաճախ անհանգիստ են լինում:

Մերկ քնելը նպաստում է մաշկի վերականգնմանը: Այս կերպ արագանում է նյութափոխանակությունը:

Հետաքրքիր է այն փաստը, որ երկու մարդկանց մարմինները հպումն արթնացնում է հորմոններ, որոնք մեծացնում են սիրելիի հանդեպ զգացմունքայնությունը:

Եթե մերկ քնեք, ապա քունն ավելի հանգիստ կլինի: Եթե ցանկանում եք քաշ գցել, ապա հրաժարվեք ցանկացած տեսակի գիշերազգեստներից:




Լրահոս