
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներքին կարգով իշխանություններին դժգոհել ՀՀԿ տարածքային ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասին։ Դեսպանն անձամբ է հայտնել դժգոհությունը՝ ակնարկելով, որ իրենք դեմ են նրա առաջադրմանը: Հնարավոր է նաև ԱՄՆ դեսպանատան կողմից Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվի այն արգելքը, որը Մարտի 1-ից հետո մինչ օրս գործում է հայաստանցի մի շարք օլիգարխների դեմ։ Նմանօրինակ արգելք ԱՄՆ դեսպանատունը կարգադրեց նաև «Սասնա ծռերի» կողմից հուլիսյան գործողությունից հետո կիրառել «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանի նկատմամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: