Ինչու է ՀՀԿ-ական քաղաքապետն աշխատում ՀՅԴ-ի օգտին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը թեեւ ՀՀԿ խորհրդի անդամ է, սակայն ԱԺ այս ընտրություններում աշխատում է ՀՅԴ-ի օգտին: Բանն այն է, որ Վարագյանի եղբայրը՝ Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը, ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու: Եվ հիմա քաղաքապետ եղբայրն օգնում է փոխմարզպետ եղբորը: Առավել եւս, որ Արթիկից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաեւ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը քաղաքապետի ընտրություններում պարտվել էր Վարագյաններին:

Ու հիմա նրանց միջեւ լարվածությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պետոյանը դիտարկմանը, թե Մխիթար Վարագյանը ՀՀԿ-ից է, հիմա ՀՅԴ-ին է աջակցում, ասել է. «Այո՛, այդ իրավիճակն է, չգիտեմ, այդ հարցն իրենց պետք է ուղղեք, էլի… ես չեմ պատկերացնում՝ դա ինչպես է լինելու: Եթե հիշում եք՝ ՏԻՄ ընտրություններին ինքը ինքնառաջադրվել էր՝ լինելով ՀՀԿ խորհրդի անդամ, չգիտեմ, ես իմ կուսակցության որոշումները միշտ էլ հարգել եմ, ենթարկվել եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս